Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Արցախցիների անձնագրերը և Հռոմի ստատուտը

Արցախցիների անձնագրերը և Հռոմի ստատուտը
28.10.2023 | 06:55

ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների կապույտ անձնագրերն ամբողջ ծավալով (արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելը) ընդունելուց հրաժարումը ոչ միայն նրանց նկատմամբ պետության ներքին պարտավորություններից հրաժարում է, այլև հստակ ուղերձ է Ադրբեջանին, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են աչք փակել արցախցիների նկատմամբ այդ երկրի կողմից ցանկացած իրավական ոտնձգության վրա՝ աշխարհի բոլոր երկրներում, ուր կհասնեն Ադրբեջանի ձեռքերը:

Բազմաթիվ արցախցիներ հիմա ապաստան են փնտրում-գտնում օտար երկրներում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հայերի հսկայական ցուցակներ ունի, որը ինչ-ինչ պատճառներով գործի չդրեց Արցախի բռնի հայաթափման օրերին՝ Հակարիի անցակետում: Գուցե դա չարվեց՝ միջազգային ավելորդ աղմուկից խուսափելու, Փաշինյանի նկատմամբ արցախցիների առավել ատելությունը զսպելու համար կամ՝ ռուս խաղաղապահների ճնշման արդյունքում: Հիմա դա որևէ կերպ պարզել կամ ապացուցել հնարավոր չէ: Սակայն չի բացառվում, որ այդ ցուցակներում ներառված արցախցիների նկատմամբ Ադրբջանի կողմից միջազգային հետախուզումներ հայտարարվեն և այդ երկրի պահանջով ձերբակալվեն այլ երկրներում:

Իսկ եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ն նաև վավերացրել է Հռոմի ստատուտը, ապա չի բացառվում, որ հենց ՀՀ իշխանությունները ձերբակալեն ու Ադրբեջանին հանձնեն որոշ արցախցիների, եթե մի օր Հաագայի դատարանն այդպիսի վճիռներ կայացնի՝ այդ երկրի պահանջով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ